211652_close_icon
views-count84498 դիտում article-date 10:22 31-08-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Վրաստանում. բախվել են մի քանի ավտոմեքենա. որոնց մեջ կա հայկական ու ադրբեջանական համարանիշներով. կա 2 զոհ, 17 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ժամը 03։00-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ Ford և BMW մակնիշի։ Ավտոմեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 17 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարված ավտոմեքենաներից մեկը եղել է ադրբեջանական համարանիշներով, իսկ մեկն էլ՝ հայկական։ Հայկականը եղել է Mercedes Sprinter մակնիշի 57 GG 777 համարանիշի, որը հաշվառված է Երևան քաղաքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 45-ամյա Գառնիկ Գրիգորյանի անվամբ։ [color=#CC0000]Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով զոհվել է ՀՀ 2 քաղաքացի՝ 53-ամյա Գրետա Ավետիսյանը և 28-ամյա Մարտա Ս-ն։ Տուժածներն են ՀՀ քաղաքացիներ՝ Լենա Միսաքյանը, 53-ամյա Գայանե Բաղդասարյանը, Տաթևիկ Գալստյանը, Լաուրա Խաչատրյանը, Հասմիկ Աբելյանը, Մերի Մկրտչյանը, Մերի Մ-ն, ովքեր տեղափոխվել են Թբիլիսիի «Նյու հոսպիտալ» բժշկական կենտրոն, իսկ Աննա Ավետիսյանը, Վարդան Հովհանյանը, Ազատ Ավագյանը տեղափոխվել են «Պինեո» բժշկական կենտրոն, Լիլիա Խաչատրյանը, Զավեն Խաչատրյանը, Լաուրա Սահակյանը տեղափոխվել են «Պատրիարքներ» բժշկական կենտրոն, Դավիթ Ք-ն, Կարեն Ք-ն և Գառնիկ Գ-ն՝ «Արամյանց» բժշկական կենտրոն։[/color] Միկրոավտոբուսը Երևանից մեկնում էր Բաթումի և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ադրբեջանական համարանիշներով Ford Transit-ը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հայկական Mercedes Sprinter-ին, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի։ Այս պահին վթարի զոհերի և տուժածների ինքնությունը ճշտվում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների կողմից, որը ղեկավարում է դեսպան Արա Սադոյանը։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես կապի մեջ է դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր