211652_close_icon
views-count49572 դիտում article-date 21:38 30-08-2019

2 քաղաքացի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներին մեղադրում են իրենց ազգականների մահվան մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 29-ին, ՀՀ գլխավոր դատախազությունից միանգամից 2 նամակ է ուղարկվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից էլ այն փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումներից մեկը կապված է քաղաքացի Լուսինե Ղ.-ի բողոքի հիման վրա, ով Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ Գագիկ Հ.-ին մեղադրում է իր ամուսնու՝ Իշխան Գ.-ի մահվան մեջ: Նա հայտնել է, որ ամուսինը նշված բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության, սակայն հետվիրահատական շրջանում բուժանձնակազմի կողմից ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հետևանքով Իշխան Գ.-ն 2018 թ.-ի նոյեմբերի 11-ին մահացել է: Մյուս դիմումն էլ ստացվել է քաղաքացի Արփինե Ա.-ից, ով նշված բժշկական կենտրոնի բժիշկ Կարո Բ.-ին է մեղադրում իր մոր՝ Անահիտ Գ.-ի մահվան մեջ, հայտնելով, որ մայրը նշված բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության, սակայն հետվիրահատական շրջանում բուժանձնակազմի կողմից ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հետևանքով այս տարվա հուլիսի 27-ին մահացել է: 2 դեպքերով էլ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր