3291 դիտում
16:23 19-06-2019
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները վերադարձվեցին առողջապահության նախարարությանը
Ազգային ժողովն այսօր 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի 2 կազմակերպություն` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Հանրապետական նշանակության 500 մահճակալանոց պետական հիվանդանոցն ունի թե ախտորոշիչ և թե բուժական հնարավորություններ։
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես. այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի: Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երևան քաղաքի և մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաև ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը և բուժումը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված ընկերությունների գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, միանշանակ, չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը»,- նշել է նախարարը, հավելելով, որ համապատասխան ներդրողների ի հայտ գալու պարագայում, նշված կազմակերպությունների զարգացման հեռանկարներից ելնելով, նախատեսվում է կիրառել «պետություն-մասնավոր ներդրող» համագործակցության ձևաչափը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»