211652_close_icon
views-count2800 դիտում article-date 21:25 29-08-2019

Մոսկվան և Անկարան կարող են «միավորել ուժերը»՝ Վլադիմիր Պուտին

Թուրքիայի և Ռուսաստանի առաջնոդները խորը մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ: Անկարան զգուշացրել է, որ կդիմի համապատասխան քայլերի իր ստորաբաժանումների անվտանգությունը ապահովելու համար, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5060604.html]Ամերիկայի Ձայնը[/url]: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպումից հետո հույս են հայտնել, որ միասնաբար կնվազեցնեն լարվածությունը Իդլիբի նահանգում: «Իդլիբի գոտիում իրավիճակը լուրջ մտահոգում է մեզ և մեր թուրք գործընկերներին»,- նշել է նախագահ Պուտինը: Նա ընդգծել է, որ իրենք հասկանում են թուրքական կողմի մտահոգությունները՝ կապված հարավային սահմանի անվտանգության հետ՝ ընդգծելով դրանց արդարացի լինելը: Ռուսաստանի առաջնորդը հատնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել միասնական քայլեր ձեռնարկելու հարցում ՝ Իդլիբում իրավիճակը կայունացնելու համար, սակայն չի տրամադրել որևէ այլ մանրամասներ: Հիշեցնենք, որ Իդլիբի շրջանում ռուսական աջակցության ներքո գտնվող նախագահ Ասադի ուժերը սկսել են ռազմական գործողություններ ընդդեմ ընդդիմադիր զինյալների: Այստեղ են գտնվում նաև թուրքական ստորաբաժանումները: Նախագահ Էրդողանն իր հերթին հայտնեց, որ թուրքական կողմը կդիմի բոլոր անհրաժեշտ քայլերի իրենց ստորաբաժանումների անվտանգությունն ապահովելու համար: Երկու նախագահները քննարկել են նաև տեխնոլոգիայի ասպարեզում համագործակցության հեռանկարները: Առաջնորդներն այցելեցին MAKS-2019 տեխնոլոգիական ցուցահանդեսը Մոսկվայում: «Մենք կարող ենք միավորել ուժերն այն ոլորտներում, որտեղ մեր փորձն առավել արդյունավետ է եւ պահանջված», - նշել է Վլադիմիր Պուտինը:

Նմանատիպ նյութեր