Մոսկվան և Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել գազի սակագնի շուրջ
Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաստատել է թուրքական Botas և ռուսական Газпром ընկերությունների միջև Թուրքիային մատակարարվող ռուսական գազի սակագնի շուրջ բանակցությունների ավարտը:
Թուրքական կողմի տարածած հայտարարության մեջ նշված է, որ համաձայնագրի ստորագրման ժամկետ դեռ չի սահմանվել, չի բացառվում, որ փաստաթուղթը կստորագրվի հունիսի վերջին:
Նոր սակագնի չափը չի նշվում: