3052 դիտում
13:29 19-06-2017
Միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացում
Առաջիկա 5 տարիներին Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա՝ ապահովելով արտահանման ծավալների աստիճանական ավելացումը, ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը: [url=https://armenpress.am/arm/news/895415/karavarutyuny-tirakhavorel-e-tarekan-5-tokos-tntesakan.html]«Արմենպրես»[/url]-ը հատված է հրապարակել Կառավարության ծրագրից, որն այսօր հավանության է արժանացել Կառավարության արտահերթ նիստում:
Մրցունակ և նորարար տնտեսություն ունենալու համար ՀՀ կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա մեր տնտեսության վերափոխման և կենսունակության ապահովման համար։ Թվային օրակարգը կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին. պետական կառավարման համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը և աշխատատեղերին, հասարակական կյանքին, կրթությանը, գիտությանը, հետազոտություններին, մշակույթին, անվտանգությանը և Հայաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին։
Գործարար միջավայրի գործելաոճը պետք է հիմնված լինի ժամանակակից, կիրառական գիտելիքների և կառավարման հմտությունների վրա: Անհրաժեշտ է արդիականացնել գործարար էկոհամակարգը՝ խրախուսելու նոր աշխատատեղերի ստեղծումն ու խթանելու նորարարությունների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև տնտեսությունում արտադրողականության աճի բարձրացման նպատակով լայնորեն կիրառելու նորարար տեխնոլոգիաները:
«Մեր նպատակը սփյուռքահայության և հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման բանաձևը գտնելն է, ինչը հնարավորություն կընձեռի պահպանելու հայի ինքնությունը, ինչպես նաև Հայաստանը դարձնելու հայանպաստ կենտրոն, որը միավորում է աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին: Մենք պատասխանատվություն ենք կրում մեկս մյուսի նկատմամբ, ինչն էլ մեզ համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացում: Մենք պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի սփյուռքում բնակվող տարբեր ոլորտների կառավարիչները, մշակութային գործիչները, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները մասնակից դառնան մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար»,- ասված է ծրագրում:
ՀՀ կառավարությունը այս ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է՝ զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:
Նմանատիպ նյութեր
2867 դիտում
15:19 08-06-2017
Թրամփը կոչ է արել Պարսից ծովածոցի երկրներին միավորել ուժերը ահաբեկչության դեմ պայքարում
3058 դիտում
21:25 29-08-2019
Մոսկվան և Անկարան կարող են «միավորել ուժերը»՝ Վլադիմիր Պուտին
5202 դիտում
20:29 22-01-2015
Ինչպես բազմապատկել մեծ թվերը. ճապոնական մեթոդ. տեսանյութ
Այս բաժնից
739 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
715 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
832 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ