Թրամփը կոչ է արել Պարսից ծովածոցի երկրներին միավորել ուժերը ահաբեկչության դեմ պայքարում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրականացված կրկնակի ահաբեկչություններից հետո հեռախոսազրույց է ունեցել Աբու-Դաբիի արքայազնի հետ, որի ժամանակ ընդգծել է, որ հարկավոր է Պարսից ծովածոցի պետությունների համագործակցության խորհրդի անդամ ետություններին միավորել ուժերը՝ ընդդեմ ահաբեկչության, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Սիտակ Տանը։
ԱՄՆ-ի նախագահը կարևորել է խորհրդի միասնականությանն ուղղված ջանքերը՝ հանուն տարածաշրջանի կայունության։
Ավելի վաղ Թրամփը ցավակցել էր իրանական ժողովրդին՝ ահաբեկչության զոհերի կապակցությամբ, սակայն Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ չի ընդունում ԱՄՆ-ի նախագահի ցավակցությունը, երբ վերջինս դա անում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հայտարարության հետ համատեղ։