211652_close_icon
views-count2031 դիտում article-date 15:19 29-08-2019

Էրդողանը չի բացառել ռուսական Су-35 և Су-57 կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Անկարան ամերիկյան F-35 կործանիչների փոխարեն կարող է գնել ռուսական Cy-57 կործանիչներ։ Այդ մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը։ «Ինչո՞ւ ոչ, չէ՞ որ մենք հենց այնպես չենք եկել։ Երբ իմանանք ԱՄՆ-ի վերջնական որոշման մասին, մեր սեփական քայլը կանենք»,-ասել է Թուրքիայի նախագահը։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը ամերիկյան կողմի մերժումից հետո քննարկում է ռուսական կործանիչներ գնելու հնարավորությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագիրը՝ 4 միավոր ռուսական «Տրիումֆ» ԶՀՀ-ների մատակարարման մասին։ Գործարքը գնահատվում է 2.5 մլրդ դոլար։ Մատակարարումը կիրականացնի ռուսական «Ռոստեխ» կորպորացիան։

Նմանատիպ նյութեր