1805 դիտում
17:49 16-04-2014
Թուրքական 4 կործանիչներ ներխուժել են Հունաստանի օդային տարածք. հունական կողմը նույնպես կործանիչներ է օդ բարձրացրել
Երեկ երեկոյան Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 ինքնաթիռներ ներխուժել են Հունաստանի օդային տարածք, որից հետո օդ են բարձրացվել հունական կործանիչները, և իսկական «օդային մարտ» սկսվել:
Ինչպես տեղեկացնում է Defencenet պարբերականը, «օդային մարտի» էին բռնվել թուրքական Բիլքեսիր ավիաբազայի 4 F-16 և հունական 4 F-16 C կործանիչներ, որոնք օդ էին բարձրացվել Լիմնոս և Կիրոս կղզիներում տեղակայված ավիաբազաներից:
Վերջին անգամ նման լուրջ օդային խախտում Թուրքիայի կողմից Հունաստան արձանագրել էր 2012 թվականի հուվվարին, երբ թուրքական 4 կործանիչներ ներխուժել էին Էգեյան ծովի հյուսիսային հատված: Այն ժամանակ նույնպես, ի պատասխան, օդ էին բարձրացվել հունական կործանիչները:
Թերթը չի բացառում, որ թուրքական կործանիչները փորձում էին էսքտրեմալ պայմաններում փորձարկումներ կատարել:
«Սա շատ լուրջ սադրանք է»,-գրում է Defencenet-ը:
Նմանատիպ նյութեր
1820 դիտում
16:44 28-07-2019
Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը ներխուժել է Վենեսուելայի օդային տարածք
10237 դիտում
19:43 21-04-2020
Ադրբեջանական անօդաչուն ներխուժել է Արցախի օդային տարածք և խոցվել հայկական ՀՕՊ-ի կողմից
1808 դիտում
13:25 15-05-2021
Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք. ԱԳՆ արձագանքը
Այս բաժնից
1090 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
928 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1210 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild