Էրդողանը չի բացառել Պուտինի հետ նոր հանդիպման հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրուցել է հենց իր ինքնաթիռի սրահում, որը վերադառնում է ուրբաթ օրը Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթաժողովից՝ Սիրիայի հարցով:
Մասնավորապես, լրագրողների հետ զրույցում նա չի բացառել, որ կարող է նորից հանդիպել ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ, երբ սեպտեմբերի 27-28-ին ավարտի իր այցը Գերմանիա:
Էրդողանը ընդգծել է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու կարևորությունը:
«Իհարկե, մենք բազմաթիվ գաղափարներ ունենք: Դրանք ինտենսիվ կերպով քննարկելու են մեր ԱԳՆ-ի, բանակի և հետախուզության ղեկավարները՝ ռուսական կողմի հետ:
Գերմանիա կատարելիք իմ այցից հետո կարող ենք հանդիպել Պուտինի հետ», ասել է Էրդողանը: