211652_close_icon
views-count3520 դիտում article-date 16:57 09-03-2025

Մերցը բացառել է Գերմանիայի կողմից միջուկային զենք ձեռք բերելու տարբերակը

Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բացառել է Գերմանիայի սեփական միջուկային զենք ունենալու տարբերակը, սակայն ասել է, որ մտադիր է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ քննարկել Եվրոպան իրենց միջուկային ուժերի միջոցով պաշտպանելու հարցը։

«Միջուկային զենքի փոխանակումն այն թեման է, որը մենք պետք է քննարկենք»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ ֆրանսիական և բրիտանական ուժերը կարող են միայն հավելում լինել ԱՄՆ-ի տրամադրած «միջուկային հովանոցին»։

 

Նմանատիպ նյութեր