211652_close_icon
views-count28650 դիտում article-date 14:15 28-08-2019

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. բախվել են BMW-ն ու Volkswagen-ը, վերջինում հրդեհ է բռնկվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Volkswagen Golf մակնիշի 36 ԼԳ 438 համարանիշի և BMW մակնիշի 36 DF 858 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել արտակար իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքնայում առաջացած հրդեհը, սակայն ամբողջությամբ այրվել է սրահը և դռները՝ մասամբ։ Վթարի հետևանքով 1 հոգի, մինչ հրշեջ փրկարարների ժամանումը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է բճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր