211652_close_icon
views-count4315 դիտում article-date 17:03 20-12-2024

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. վերջինում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են 64-ամյա Սասուն Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 41-ամյա Գագիկ Ի.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բերաբեխատաբար տուժածներ չկան, սակայն «BMW»-ում հրդեհ է բռնկվել:  

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի և գումարտակի ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Գագիկ Մովսիսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հարություն Պողոսյանն ու Տիգրան Փանոսյանը:
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր