32379 դիտում
11:58 02-08-2017
Ավտովթար Երևանում. Օպերայի մոտ բախվել են Opel-ն ու կին վարորդի վարած Volkswagen-ը, վերջինում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:05-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակում՝ Օպերայի մոտ, բախվել են Opel մակնիշի 06 LO 816 համարանիշի և կին վարորդի վարած Volkswagen մակնիշի 2984 AC տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի կին վարորդին շտապօգնություն բրիգադը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Հարություն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները նախ մարել են Volkswagen-ի շարժիչի հատվածում բռնկված հրդեհը, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև դադարեցրել վառելիքի արտահոսքը և լվացել ճանապարհի այդ հատվածը:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+