211652_close_icon
views-count2725 դիտում article-date 21:52 26-08-2019

Դեղամիջոց՝ շոգի դեմ

Էքստրեմալ շոգը, ամենայն հավանականությամբ, կդառնա Տոկիոի-2020-ի Օլիմպիական խաղերի լիիրավ մասնակիցը: Հենց այդ պատճառով թեթև աթլետիկայի միջազգային ասոցիացիան որոշում է կայացրել մանրամասն ուսումնասիրել մարզիկների օրգանիզմների արձագանքը բարձր ջերմաստիճաններին «խելացի հաբերի» օգնությամբ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հետազոտության հեղինակների կարծիքով ՝ ստացված տվյալները կօգնեն մշակել հաջորդ տարի օլիմպիական խաղերում ջրազրկման և գերտաքացման դեմ պայքարի արդյունավետ միջոցներ: Համաշխարհային հակադոպինգային գործակալության աշխատակիցը Insidethegames ինտերնետ-պորտալի հետ զրույցում նշել է, որ նման սարքերի օգտագործումը, որոնք օգնում են հաղթահարել մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, չի հակասում WADA-ի (Համաշխարհային հակադոպինգային գործակալություն) կանոններին:

Նմանատիպ նյութեր