Թուզը օգտագործվում է որպես դեղամիջոց հազի և կոկորդի հիվանդությունների դեմ
Շատ վաղ ժամանակներից թուզն օգտագործվում է բժշկության մեջ:
Այն օգտագործվել է որպես դեղամիջոց հազի և կոկորդի հիվանդությունների դեմ, դրա համար թուզը թրմում էին եռացրած ջրում կամ կաթում:
Պտուղների միջուկը քրտնարտադրության և ջերմիջեցնող հատկություն ունի:
Բացի այդ երկաթի պարունակությունը թզի պտուղներում ավելի շատ է, քան խնձորի մեջ, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում երկաթի պակասություն ունեցող մարդկանց մոտ: Քանի որ թզենու տերևներում պարունակվում է կումարին (նյութ, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը արևի ճառագայթների դեմ), դրանք էլ են օգտագործվում դեղաբուժության մեջ:
Թուզն ունի սնուցող հատկություն, կարգավորում է մարմնի ջերմությունը, հագեցնում է ծարավը: