Չինացի 9-ամյա Չժոու Իհանը դարձավ ամենաերիտասարդ լողորդուհին, որին հաջողվել է անցնել Ցյունչժոու նեղուցը, որը բաժանում է մայրցամաքը չինական Հայնան կղզուց:
Երեխան 26,7 կմ տարածությունն ինքնուրույն հաղթահարել է 13 ժամում: Ընդ որում, անցումը ծայրահեղ բարդ է ստացվել. լողի ընթացքում նրան խայթել են մեդուզաները:«Առաջին անգամ մեդուզան ինձ խայթեց, երբ ես դեռ մի կիլոմետր էլ չէի լողացել: Դա մի 20 անգամ տեղի ունեցավ և ինձ շատ էր անհանգստացնում: Իմ մարզիչն ու հայրս հերթով իմ առջևով լողում էին, որպեսզի քշեն մեդուզաներին», ասել է Իհանը:
Աղջկա հետ միասին նեղուցը փորձել են անցնել եվս 9 մեծահասակներ, որոնցից միայն երեքին է հաջողվել մինչև վերջ մնալ: Լողի յուրաքանչյուր մասնակցի հետևել է նավակը, սակայն այնտեղ բարձրանալն արգելված է եղել, հակառակ դեպքում լողորդը կորակազրկվեր:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
9-ամյա չինուհին 13 ժամում լողալով անցել է Ցյունչժոու նեղուցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.08.25 23:42



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники