4492 դիտում
13:42 23-08-2019
Շնորհակալագիր՝ լողորդին, ով 8 ժամ լողալով անցել էր Սևանա լճի մի ափից մյուսը
Այսօր՝ օգոստոսի 23-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալագրով խրախուսեց Գավառ քաղաքի բնակիչ, լողորդ Գագիկ Գոզեյանին, ով օգոստոսի 20-ին 8 ժամ լողալով անցել էր Սևանա լճի մի ափից մյուսը՝ հաղթահարելով 7 կմ տարածություն:
Մարզպետարանի կողմից Գագիկ Գոզեյանին հանձնվել է դրամական պարգև, ինչպես նաև Ջերմուկի առողջարանային ուղեգիր:
Վերջինիս ձեռքբերմանը օժանդակել է նորատուսցի գործարար Խաչիկ Կարապետյանը, աջակցել Գեղարքունիքի մարզպետարանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը Գագիկ Գոզեյանը նվիրել էր 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին:
Նմանատիպ նյութեր
12394 դիտում
22:45 31-07-2022
Սևանա լճում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. օգնության են հասել ջրափրկարարները
1766 դիտում
19:26 22-09-2014
Ինչպես տեղափոխել մեքենան գետի մի ափից մյուսը. տեսանյութ
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը