Օգոստոսի 21-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Ներքին Չարբախի 9-րդ փողոցից բերման է ենթարկվել 19-ամյա Հայկազ Թ.-ն, որը հուլիսի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]