Ապրիլի 28-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Արգիշտի փողոցի թիվ 11/3 հասցեի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ներինա Պ.-ին, որը ապրիլի 18-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]