211652_close_icon

Օդանավակայանում հայտնաբերվեց խարդախության համար հետախուզվողը

views-count2529 դիտում article-date 14:36 08-10-2018
Հոկտեմբերի 7-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արտակ Ս.-ն, որը հուլիսի 19-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր