Ուսման Դեմբելեն «Ատլետիկի» հետ խաղից հետո հրաժարվել է բուժզննում անցնել և մեկնել է Սենեգալ
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի վնասվածքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Վերջինս «Ատլետիկի» հետ խաղից հետո (0:1) բժիշկներին հայտնել է, որ որևէ լուրջ դիսկոմֆորտ չի զգում և իր վնասվածքը լուրջ չի համարում:
Դրանից հետո նա անմիջապես մեկնել է Սենեգալ, որտեղից վերադարձել է միայն երեկ երեկոյան, բուժզննում անցել, որի արդյունքներով էլ նրա մոտ լուրջ վնասվածք է ախտորոշվել:
Վնասվածքի պատճառով Դեմբելեն 5 շաբաթ չի խաղա: