Ուսման Դեմբելեն «Բորուսիայում» կխաղա 7-րդ համարի ներքո
Դորտմունդի «Բորուսիայի» նորել Ուսման Դեմբելեն իրեն խաղային համար է ընտրել: Այսօր գերմանական ակումբը 19-ամյա խաղացողին ներկայացրել է 7 համարի ներքո:
Նախկինում այդ համարի ներքո հանդես էր գալիս Յոնաս Հոֆմանը, որը ամռանը տեղափոխվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիա»:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները Դեմբելեին այս ամիս «Ռենից» ձեռք բերեցին 15 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում Դեմբելեր Ֆրանսիայի առաջնության 25 խաղերում 12 գոլի հեղինակ էր դարձել` հանդիսանալով թիմի լավագույն ռմբարկուն: