Ուսման Դեմբելեն չի ցանկանում «Բարսելոնա» տեղափոխվել
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն պատմել է, որ մտադիր չէ այս ամռանը լքել ակումբը:
«Նախորդ տարի ես կապ էի հաստատել «Բարսելոնայի» մարզական տնօրենի հետ: Ես Դորտմունդում լավ եմ խաղում, ես մինչև 2021 թվականը պայմանագիր ունեմ: Ես ուշադրություն չեմ դարձնում լուրերին», ասել է Դեմբելեն:
2016 թվականին ֆրանսիացի ֆուտբոլիստը հրաժարվեց կատալոնական ակումբ տեղափոխվելուց: Նա համարում էր, որ «Բարսելոնայում» բավարար խաղային պրակտիկա չի ունենա:
Վերջին մրցաշրջանում Դեմբելեն Գերմանիայի առաջնության 32 խաղում դարձել է 6 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: