211652_close_icon
views-count53515 դիտում article-date 21:04 17-08-2019

Հաշմանդամային սպորտի մարզիկները այցելեցին Եռաբլուր և մասնակցեցին «Սևան 2019» գավաթի անդրանիկ առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Սևանա լճի ափին, կայացավ ՀՀ հաշմանդամային սպորտի [url=https://www.facebook.com/ՀՀ-հաշմանդամային-սպորտի-Ֆեդերացիա-1895658900731563/]ֆեդերացիայի[/url] «Սևան 2019» ամենամյա գավաթի անդրանիկ առաջնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Սևան մեկնելը՝ ֆեդերացիայի մարզիկները այցելեցին Եռաբլուր, ծաղիկներ դրեցին և խնկարկեցին անմահ հերոսների շիրիմներին։ Մրցաշարի մասնակիցները մրցում էին չորս սպորտաձևերում՝ «Սեղմում հենարանից», «Բազկամարտ», «Գնդի հրում» և «Հրաձգություն»։ Մրցույթն ընթացավ ջերմ ու դրական մթնոլորտում և՝ ինչպես միշտ, Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի բարձր հովանու ներքո։ Կազմակերպիչներն ու մարզիկները Երևան կվերադառնան վաղը՝ օգոստոսի 18-ին, իսկ մինչ այդ կվայելեն կապուտակ Սևանի գեղեցկությունն ու զով օդը։ Ֆոտոլրագրողը ցավով է հայտնում, որ առաջնությանը, որի մասնակիցների թվում էին նաև ապրիլյան պատերազմում և սահմանում ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած մարզիկներ, պետական կառույցներից ոչ ոք ներկա չէր, թեպետ միջոցառման մասին նախօրոք տեղեկացվել է: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ առաջնության պատվավոր հյուրն էր լեգենդար «Կոմանդոսը»՝ արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 314+
314+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր