1183 դիտում
13:46 21-12-2018
Երևանի քաղաքապետարանը Զորավար Անդրանիկ փողոցում գտնվող շինությունը և տարածքը նվիրաբերեց հաշմանդամային սպորտի ֆեդերացիային
Երևանի ավագանին ընդունեց Զորավար Անդրանիկ փողոցի 40/3 հասցեում գտնվող 287 մ2 մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած 337 մ2 մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա հասարակական կազմակերպությանը նվիրաբերելու վերաբերյալ նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/958975.html]Արմենպրես[/url]»-ը, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այդ շինությունը օգտագործվելու է որպես մարզասրահ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Այս շենքը նախկինում հանդիսացել է կաթսայատուն , որը սպասարկել է հարակից տարածքներում գտնվող շենքերը, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն երրորդ տասնամյակն է, որ չի գործում և գտնվում է անբարեկարգ ու վատ վիճակում: Տարածքը նախատեսվում է վերակառուցել և օգտագործել որպես մարզասրահ , որը պետք է գործի հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար հիմունքներով»,- ասաց Ամյանը:
Երևանի քաղաքապետարան է ներկայացվել դոնոր կազմակերպության «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի կողմից գրավոր հայտարարություն, որի համաձայն` հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել շենքի վերանորոգման, հարդարման և հետագա շահագործման ծախսերը վերցնել իր վրա` 1 մ2 շինության աշխատանքների համար մինչև 200 հազար դրամի չափով, ինչպես նաև հայտնել է պատրաստակամություն սպորտային մարզագույքի, անհրաժեշտ այլ գույքի ձեռքբերման, տարածքի սպասարկման , աշխատավարձի և անհրաժեշտ բոլոր այլ ծախսերը վերցնել իր վրա:
Ամյանի խոսքով՝ բոլոր աշխատանքները կազմակերպելու համար կազմակերպության և դոնորի կողմից պետք է ներդրվի առնվազն 80 միլիոն դրամ:
Որոշումը ընդունվեց 37 կողմ, 7 դեմ և 9 ձեռնպահ ձայներով:
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
20:16 21-12-2018
Երևանի ավագանին Հաշմանդամային սպորտի ֆեդերացիային մարզադպրոցի համար շինություն է նվիրաբերել
Այս բաժնից
949 դիտում
19:26 27-11-2024
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
604 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2131 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել