211652_close_icon
views-count1381 դիտում article-date 11:03 17-08-2019

Հոնկոնգի ուսուցիչները միացել են մասշտաբային հակակառավարական ցույցերին

Հոնկոնգի Պրոֆեսիոնալ ուսուցիչների արհմիության ներկայացուցիչները ևս միացել են արտահանձնման մասին օրենքի նախագծի դեմ մասշտաբային ցույցերին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Նախնական տվյալներով՝ ցուցարարները պատրաստվում են հավաքվել Չատեր-Գարդեն այգում և քայլերթով հասնել մինչև տեղի վարչական շենքը՝ չնայած հորդառատ անձրևներին։ Ուսուցիչնրը պահանջում են օրենքի նախագծի չեղարկում և նախորդ ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի հետաքննություն անցկացնել։ Հիշեցնենք, որ 2 ամիս է՝ Հոնկոնգում չեն դադարում մեծ ցույցերը։

Նմանատիպ նյութեր