Հոնկոնգի հոսպիտալից ավելի քան 500 մարդ է տարհանվել հրետանային արկի հայտնաբերումից հետո
Հոնկոնգի Queen Mary Hospital բժշկական կենտրոնից ավելի քան 500 մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ նրանից ոչ հեռու հայտնաբերվել է մի առարկա, որը նման է եղել հրետանային արկի, հաղորդում է rosbalt.ru-ն:
Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, այն հայտնաբերել են շինարարները, ովքեր փորման աշխատանքներ էին իրականացնում:
Ոստիկանությունը անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացրել հոսպիտալից, ինչպես նաև հարակից շենքերից մարդկանց տարհանելու մասին: Փակվել են դեպի հոսպիտալ տանող ճանապարհները, իսկ նշված վայրում աշխատում են սակրավորները: