211652_close_icon
views-count2911 դիտում article-date 10:34 05-07-2019

Լոնդոնն ու Պեկինը բախվել են Հոնկոնգի հարցում․ «Ամերիկայի ձայն»

Չինաստանը մեղադրել է Մեծ Բրիտանիային իր գործերում խառնվելու մեջ, քանի որ Լոնդոնն աջակցություն է հայտնել Հոնկոնգի ցույցերին: Մեծ Բրիտանիան զգուշացրել է Պեկինին ծանր հետևանքների մասին, եթե այն խախտի երկու պետությունների միջև պայմանագիրը Հոնկոնգի կարգավիճակի մասին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4986877.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Մեծ Բրիտանիայի պետական դրոշը Հոնկոնգում վերջին շրջանի ցույցերի խորհրդանիշներից էր: Մեծ Բրիտանիայի կողմից Չինաստանին այս տարածքի վերահսկողությունը հանձնելու 22-ամյակն այս տարի խամրեց բռնությամբ ուղեկցված բողոքի ցույցերով: Դրանք ուղղված էին ընդդեմ արտահանձման մասին օրենքի, որով Հոնկոնգից կասկածյալները կարող են տեղափոխվել Չինաստան ու այստեղ կանգնել դատարանի առջև: Մեծ Բրիտանիան նշել է, որ այդ օրենքի ընդունումը հակասում է Լոնդոնի ու Պեկինի միջև 1984 թվականի պայմանագրին, որով հաստատվում էր մեկ պետություն, երկու կառավարման համակարգեր սկզբունքը: Մեծ Բրիտանիան զգուշացրել է Պեկինին ծանր հետևանքների մասին, որոնք կհաջորդեն, եթե պայմանագրի դրույթները խախտվեն: Չինաստանը հակադարձել է Լոնդոնին՝ քննադատելով Հոնկոնգի պաշտպան ներկայանալու Մեծ Բրիտանիայի ցանկությունը։ Փորձագետների կարծիքով սակայն, խնդիրը ոչ թե Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների դաշտում է, այլ թե ինչպես է Չինաստանը վերաբերվում միջազգային պայմանագրերին: 1997 թվականին Հոնկոնգի հանձնումը Չինաստանին դիտարկվոմ էր որպես Բրիտանական կայսրության ժամանակշրջանի էջի փակում: Հոնկոնգի վերջին նահանգապետ Քրիս Փաթենը սակայն գտնում է, որ Լոնդոնը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Հոնկոնգին: «Մենք պետք է հարգանքի զգացում տածենք Հոնկոնգի նկատմամբ և հատուկ պարտավորության զգացում՝ Հոնկոնգի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ: Դա նշանակում է, որ պետք է բարձրաձայնել այնտեղի իրադարձությունների մասին»,- ասում է Փաթենը: Սակայն փորձագիտական շրջանակները գտնում են, որ Լոնդոնի հնարավորությունները սահմանափակ են, մասնավորապես Բրեքզիթի պատճառով: «Չինաստանը աճող տերություն է և հավանաբար երկրորդ գերտերությունը: Մեծ Բրիտանիան թևակոխում է անորոշության շրջան: Մենք Չինաստանի հետ համեմատած թույլ դիրքերում ենք այս պահին Չինաստանի հետ որևէ խնդիր կարգավորելու համար»,- ասում է պրոֆեսոր Սթիվ Ցանգը Լոնդոնի համալսարանից: Պեկինն իր հերթին շեշտում է, որ ցույցերը Հոնկոնգում իր ներքին գործն է, և որ այն չի հանդուրժի որևէ արտաքին միջամտություն:

Նմանատիպ նյութեր