Հոնկոնգի օդանավակայանում 300 չվերթներ չեղարկվել են «Պակհար» թայֆունի պատճառով
Հոնկոնգի օդանավակայանում 300-ից ավելի չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել՝ կապված մոտեցող «Պակհար» թայֆունի հետ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` 50 ինքնաթիռ թռիչքի թույլտվության է սպասում։
Ավելի վաղ օդանավակայանի աշխատակազմում հայտնել են, որ առնվազն 140 չվերթներ են հետաձգվել, բայց այդ թիվը կարող է աճել վատ եղանակի պատճառով:
Բոլոր ավիաընկերությունները ժամանակավորապես դադարեցնել են ուղևորների գրանցումը։