211652_close_icon
views-count31454 դիտում article-date 14:27 16-08-2019

«Ուրալը» անժամկետ աբոնեմենտներ է շնորհել 226 մարդու կյանք փրկած՝ Airbus A321-ի անձնակազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբը անժամկետ աբոնեմենտներ է նվիրել «Ուրալսկի ավիաուղիների» Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմի անձնակազմին: «Անժամկետ աբոնեմենտ հերոսության համար: Մեծ երախտագիտություն U6-178 չվերթի անձնակազմին: Հպարտանում ենք ձեզանով, «զեմլյակներ»: Ի նշան անսահման հարգանքի անձնակազմի յուրանքանչյուր անդամի նվիրում ենք «Ուրալի» տնային խաղերի անժամկետ աբոնեմենտներ», նշվածէ ակումբի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ին, Airbus A321 թռել էր Ժուկովսկու օդանավակայանից, սակայն թռիչքից անմիջապես հետո բախվել էր թռչունների երամի, որից հետո երկու շարժիչն էլ շարքից դուրս էին եկել: Օդաչուները որոշում էին կայացրել վայրէջք կատարել մոտակա եգիպտացորենի դաշտում: Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք էր կատարել և սրահում գտնվող բոլոր 226 ուղևորները ողջ էին մնացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր