211652_close_icon
views-count14959 դիտում article-date 22:03 12-10-2017

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 226 դատապարտյալի

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 226 դատապարտյալի: Այս մասին հայտարարել է համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեն՝ տեղեկացնելով, որ 141 դատապարտյալ այսօր ազատ կարձակվի: Հայտնում է [url=http://www.aliq.ge/նախագահը-ներում-է-շնորհել-226-դատապրտյա/]aliq.ge[/url]-ն: «Ընդհանուր առմամբ ներում է շնորհվել 226 դատապարտյալի: Նրանցից 141-ն այսօր ազատ կարձակվեն, իսկ 85 դատապարտյալի պատիժը նվազեցվել է: Հանձնաժողովն ընդհանուր առմամբ քննարկել է 1604 դատապարտյալի գործ: Ներում շնորհվածների թվում են 13 կին և երկու անչափահաս: Ներում է շնորհվել նաև ցմահ ազատազրկված բանտարկյալի, ով պատիժ է կրում սպանության համար».- հայտարարել է Քորիձեն:

Նմանատիպ նյութեր