5075 դիտում
19:20 16-08-2019
Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի բոլոր խաղերը սկսվելու են օվացիայով՝ ի պատիվ Airbus A321-ի անձնակազմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի բոլոր հանդիպումները սկսվելու են օվացիայով՝ ի պատիվ «Ուրալսկի ավիաուղիների»՝ Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող Airbus A321-ի անձնակազմի:
«Հինգշաբթի առավոտյան U6 178 չվերթի անձնակազմը իսկական պրոֆեսիոնալիզմ և խիզախություն դրսևորեց. օդաչուները ինքնաթիռը իջեցրել էին եգիպտացորենի դաշտում և փրկել 226 ուղևորների կյանքը:
Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն ծափողջույններով՝ ի պատիվ անձնակազմի», նշված է Ռուսաստանի պրոֆեսիոնալ լիգայի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ին, Airbus A321 թռել էր Ժուկովսկու օդանավակայանից, սակայն թռիչքից անմիջապես հետո բախվել էր թռչունների երամի, որից հետո երկու շարժիչն էլ շարքից դուրս էին եկել: Օդաչուները որոշում էին կայացրել վայրէջք կատարել մոտակա եգիպտացորենի դաշտում:
Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք էր կատարել և սրահում գտնվող բոլոր 226 ուղևորները ողջ էին մնացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31823 դիտում
14:27 16-08-2019
«Ուրալը» անժամկետ աբոնեմենտներ է շնորհել 226 մարդու կյանք փրկած՝ Airbus A321-ի անձնակազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4438 դիտում
23:33 17-08-2019
Airbus A321-ի անձնակազմին հոտընկայս դիմավորել են «Ուրալ»-«Կռիլյա Սովետով» խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3717 դիտում
22:15 19-10-2020
Ֆրանսիայի առաջնության բոլոր խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սպանված ուսուցչի
Այս բաժնից
2329 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2992 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2503 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում