Աշխարհի 9 ամենահարոստ մարդիկ 1 օրում ընդհանուր հաշվով կորցրել են մոտ 198 մլրդ դոլար։ Այդ մասին հայտնել է Forbes-ը։
Մեծահարուստների կարողության կտրուկ նվազումը կապված է ամերիկյան ֆոնդային ինդեքսների անկման հետ։ Այսպես, Dow Jones-ի ինդեքսը նախօրեին ցույց է տվել ընթացիկ տարվա ամենամեծ անկումը։
Forbes-ի կազմած ցուցակի առաջատար Ջեֆֆ Բեզոսը 1 օրում կորցրել է 3.5 մլրդ դոլար։
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 1 օրում կորցրել է 3.2 մլրդ դոլար։
LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բեռնարա Արնոն կորցրել է մոտ 3 մլրդ դոլար և այսպես շարունակ։
Թերթի տվյալներով՝ ակցիաների անկումը չի ազդել միայն գործարար, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կարողության վրա։