Աշխարհի ամենահարուստ մարդիկ Թրամփի սկանդալների պատճառով կորցրել են 35 մլրդ դոլար. Bloomberg
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված քաղաքական սկանդալների պատճառով աշխարհի ամենահարուստ մարդիկ ընդհանուր հաշվով 35 միլիարդ դոլար են կորցրել։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ գործակալության՝ ամենահարուստ մարդը՝ Բիլլ Գեյթսը, միայն 1 օրում կորցրել է 1 մլրդ դոլար։ «Ամազոն»-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը, ում կարողությունը գնահատվում է 83.6 մլրդ դոլար, կորցրել է 1.7 մլրդ դոլար։ Իսկ «Զառա»-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգայի կարողությունը նվազել է մինչև 325 մլն դոլարի։
Առավել շատ վնասը կրել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, այն էլ քաղաքական թեմայով սկանալների պատճառով; Վերջինս 1 օրում իր ընկերության բաժնետոմսերի անկման պատճառով կորցրել է 2 մլրդ դոլար։
Նշվում է, որ ամերիկյան ֆոնդային ցուցանիշներն ընկել են ԱՄՆ-ի նախագահ կողմից Դաշնային հետախուզական բյուրոյի ղեկավար պաշտոնից Ջեյմս Քոմիին հեռացվելուց, ինչպես նաև Ռուսատսանի հետ կապերի շուրջ հետաքննության սկսելուց հետո։