3299 դիտում
15:47 16-01-2016
2 շաբաթում աշխարհի ամենահարուստ մարդիկ համատեղ կորցրել են 305 մլրդ դոլար
2016 թվականի առաջին 2 շաբաթում մեր մոլորակի 400 ամենահարուստ մարդիկ համնատեղ կորցրել են 305 մլրդ դոլար, գրում է Bloomberg պարբերականը:
Այս տարվա սկիզբը համաշխարհային շուկաների համար կարելի է ասել, ամենավատն էր, որտեղ տիրում է կոպիտ միտում: Բացասական դինամիկան նկատվում է ասիական, եվրոպական և ամերիկյան ֆոնդային հարթակներում. նավթը շարունակում է էժանանալ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ֆոնին:
Ըստ Billionaires Index-ի՝ այս շաբաթ աշխարհի 2 ամենահարուստ մարդիկ կորցրել են ավելի քան 115 մլրդ դոլար, 1 մլրդ դոլարից ավելի կորցրել են 75 միլիարդատերեր: Նրանցից միայն 7-ը նշված գումարը կորցրել են 1 օրում:
Ամենաշատ կորուստը ունեցել է Amazon.com-ի սեփականատեր Ջեֆֆ Բեզոսը՝ 8,9 մլրդ դոլար: Վերջինս աշխարհի ամենահարուստների ցուցակում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Նախօրեին նրա ընկերության ակցիաները նվազել են 3,85 տոկոսով, իսկ կարողությունը՝ 1,9 մլրդ դոլարով: Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, այս տարվա սկզբից կորցրել է 9.8 մլր դոլար, իսկ Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Վան Ցզյանլինը՝ 6,4 մլրդ դոլար:
Նմանատիպ նյութեր
1771 դիտում
15:39 22-08-2015
Վերջին 1 շաբաթում աշխարհի ամենահարուստ 400 մարդիկ կորցրել են 182 մլրդ դոլար. Bloomberg
4027 դիտում
13:56 18-05-2017
Աշխարհի ամենահարուստ մարդիկ Թրամփի սկանդալների պատճառով կորցրել են 35 մլրդ դոլար. Bloomberg
2690 դիտում
11:15 16-08-2019
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 1 օրում կորցրել են 18 մլրդ դոլար
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում