Վրաստանում ՀՀ քաղաքացիների ընտանիք է ավտովթարի ենթարկվել. Nor.ge
Վրացական Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են ավտովթարի ենթարկվել, հայտնում է [url=http://nor.ge/?p=121801]nor.ge[/url] կայքը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց:
«Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։
Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց»,- հայտնում է դեսպանությունը: