211652_close_icon
views-count21138 դիտում article-date 18:04 17-07-2019

ՌԴ Գելենջիկ տանող ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայ ընտանիք է զոհվել. կա 4 զոհ

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում երեկ՝ ժամը 23:40-ի սահմաններում, Ջուբգա բնակավայրից Գելենջիկ ուղևորվելիս ավտովթար է տեղի ունեցել, գրում է [url=https://kubnews.ru/proisshestviya/2019/07/17/semya-pogibshaya-v-zhestkom-dtp-pod-gelendzhikom-priekhala-iz-armenii/]«Кубанские новости»[/url] պարբերականը: Աղբյուրի տեղեկություններով՝ Ford Transit մակնիշի մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վթարի հետևանքով 4 ուղևոր է զոհվել՝ 28-ամյա տղամարդը, նրա 22-ամյա կինը, նրանց 7 և 5 տարեկան դուստրերը: Պարբերականի տվյալներով՝ ընտանիքը եկել էր Հայաստանից: [b]***** [/b] [b]ՀՀ արտակարգ իրավիճակի նախարարությունն վթարի վերաբերյալ տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 16:13-ին ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի շրջանի Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ հուլիսի 16-ին, ժամը 23:30-ին Մ-4 «Դոն» դաշնային ավտոճանապարհի 1453-րդ կմ-ին՝ Արխիպո-Օսիպովկա-Տեշեբս հատվածում, տեղի է ունցել ՃՏՊ: «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1987թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը և ուղևորներ՝ Դ.Մ.-ն (ծնված 1991 թ.), Մ.Մ.-ն (ծնված 2012 թ.) և Զ.Մ.-ն (ծնված 2014 թ.), տեղում մահացել են: [/b]

Նմանատիպ նյութեր