211652_close_icon
views-count8408 դիտում article-date 12:36 20-08-2014

Վրաստանում ավտովթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. տուժածներից 2-ը անչափահասներ են

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Ժամը 08:30-ի սահմաններում բախվել են Opel Corsa մակնիշի 34 ԼM 182 համարանիշի և մեկ այլ ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի միջից 3 ուղևորների տեղափոխել են Զեստաֆոնի քաղաքային հիվանդանոց, քանի որ վթարը տեղի է ունեցել նշված քաղաքում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ 3-ից 2-ը անչափահասներ են, իսկ ավտոմեքենայում եղել են 5 ուղևորներ, մյուս 2 ուղևորները բարեբախտաբար չեն տուժել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ը հաշվառված է Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 25 Ա շենքի բնակչուհի, 32-ամյա Քրիստինա Սուքիասյանի անվամբ: Փաստի առթիվ Զեստաֆոնի Ներքին գործերի բաժնում հետաքննություն է սկսվել, պարզվում է նաև մյուս ավտոմեքենայի և վիրավորների ինքնությունը: Վթարի մասին արդեն տեղեկացվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն:

Նմանատիպ նյութեր