2937 դիտում
12:03 19-06-2019
Կոտայքի մարզպետը սողանքից տուժած ողջաբերդցիներին վստահեցրել է՝ 1-ին փուլում 10 ընտանիք փոխհատուցում կստանա պետբյուջեից, 2-րդ փուլում՝ ևս 49 ընտանիք
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես և խոստացել էր, աշխատանքային այցով այսօր Ողջաբերդ համայնքում էր: Այս մասին տեկացնում են մարզպետարանի լրատվական ծառայությունից:
Այցի օրակարգում տարիներ շարունակ սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցն էր:
Ռոմանոս Պետրոսյանը խնդրի լուծման փաթեթով էր Ողջաբերդում: Նա հանդիպել է բնակիչներին և վերջիններիս հետ քննարկել սողանքային գոտու խնդիրը: Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում:
«1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիքներ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից փոխհատուցում կստանան: 2-րդ փուլում ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիքներ կփոխհատուցվեն. զուգահեռ կգնահատվի նրանց կարիքները և երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ ևս 47 ընտանիքների փոխհատուցման հեռանկարով»,-ողջաբերդցիների հետ հանդիպմանն ասել է մարզպետը:
Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Քաղաքաշինության Պետական Կոմիտեի, Արտակարգ Իրավիճակների նախարարության, Ողջաբերդի համայնքապետարանի ներկայացուցիչներից կձևավորվի աշխատանքային խումբ, և փորձագետների խումբը կսկսի աշխատել սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատելու ուղղությամբ:
Մարզպետը վստահեցրել է, որ 106 ընտանիքներ իրենց կրած վնասների չափով փոխհատուցում կստանան, և խնդիրն այլևս կառավարության և Կոտայքի մարզպետարանի օրակարգում է:
Նմանատիպ նյութեր
1910 դիտում
18:00 29-09-2014
«Բավարիա»-ն փոխհատուցում կստանա հյուրանոցից տարահանվելու համար. ֆոտոշարք
2209 դիտում
23:09 04-04-2015
ԱՄՆ-ում բժշկական սխալի հետևանքով հաշմանդամ դարձած 7-ամյա աղջկա ընտանիքը 17,8 մլն դոլարի չափով փոխհատուցում կստանա
Այս բաժնից
406 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
826 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
709 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը