Չեմպիոնների Լիգա. «Կրասնոդարն» ու «Կլուժը» զարմանալի հաղթանակներ տարան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ ուշ գիշեր ավարտվեցին Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները, որտեղ գրանցվեցին մի շարք ուշագրավ արդյունքներ:
Շոտլանդիայում ռումինական «Կլուժը» աներևակայելի արդյունք գրանցեց «Սելթիկի» դեմ խաղում։ Առաջին մրցավեճը ավարտվել էր 1-1 հաշվով։ Պատասխան խաղում ռումինացիները, չնայած 2-1, իսկ այնուհետև նաև 3-2 հաշվով պարտվելուն, կարողացավ 4-3 հաշվով հաղթանակ տանել ու դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։ Հաղթական գնդակը խփվեց հանդիպման 90+7 րոպեին։
Պորտուգալիայում էլ հերոսական ժամեր էին ռուսական «Կրասնոդարի» համար։ Սերգեյ Մատվեևի թիմը խելահեղ մեկնարկ տվեց ու 34-րդ րոպեին արդեն հաղթում էր 3-0 հաշվով։ Երկրորդ կեսում Զե Լուիշի ու Լուիշ Դիասի գոլերը չփրկեցին «Պորտուին»։ «Կրասնոդարի» կազմում դուբլի հեղինակ դարձավ 19-ամյա տաղանդավոր հարձակվող Մագոմադեդ-Շապի Սուլեյմանովը:
«Կոպենհագենն» ու «Ցրվենա Զվեզդան» առաջին և երկրորդ խաղերը 1-1 հաշվով ավարտելուց հետո հաղթողին որոշեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով։ Սերբական թիմը 7-6 հաշվով հաղթեց հետխաղյա հարվածաշարում ու նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/14/1champions-league2019-2020/1006098]Armsport.am[/url]-ը: