Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը հաղթանակներ տարան. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Լուի վան Գալի սաները այս անգամ պարտության մատնեցին «Սթոք Սիթի»-ին: Հաղթողների կազմում աչքի ընկան Մարուան Ֆելայինին և Խուան Մատան:
Զուգահեռաբար ընթացած խաղում հաղթանակ տոնեց նաև «Լիվերպուլ»-ը: Մերսիսայդցիները իրենց հերթին 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տոնեցին «Լեսթեր Սիթի»-ի նկատմամբ:
14 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 25 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը, իսկ «Լիվերպուլ»-ը 20 միավորով՝ 8-րդ:
[b]«Մանչեթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի»՝2:1[/b]
Գոլեր՝ Ֆելայինի 21՛, Մատա 59՛ - Ն՛Զոնզի 39՛
[b]«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝1:3[/b]
Գոլեր՝ Մինոլյե (ինք) 21՛ - Լալանա 26՛, Ջերարդ 54՛, Հենդերսոն 83՛