Պրեմիեր լիգա.«Չելսի»-ն և «Արսենալ»-ը հաղթանակներ տարան. տեսանյութ
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար Լոնդոնի «Չելսի»-ին սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Քուինզ Պարկ Ռենջերս»-ի նկատմամբ: Հաղթողների կազմում աչքի ընկան Օսկարն ու Ազարը:
Հաղթանակ տոնեց նաև լոնդոնյան մյուս ակումբը՝ «Արսենալ»-ը: «Զինագործները» տնային խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Բյորնլի»-ի դարպասը:
10 տուրից հետո առաջատար «Չելսի»-ին իր ակտիվում ունի 26 միավոր, իսկ «Արսենալ»-ը 17 միավորով 4-րդ տեղում է:
[b]«Չելսի» - «ՔՊՌ»՝2:1[/b]
Գոլեր՝ Օսկար 32՛, Ազար 75՛ (11մ) – Օստին 62՛
[b]«Արսենալ» - «Բյորնլի»՝3:0[/b]
Գոլեր՝ Սանչես 70՛, 90+1', Չեմբերս 73՛