ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի տեղակալը նույնպես կլքի պաշտոնը
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի տեղակալ Սյու Գորդոնը մտադիր է պաշտոնը լքել օգոստոսի 15-ին՝ հետևելով գերատեսչության ղեկավար Դենիել Քոութսի օրինակին: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Սյուն հայտարարել է, որ կհեռանա օգոստոսի 15-ին, ինչը համընկնում է Դեն Քոութսի պաշտոնաթողության հետ»,- գրառում է կատարել ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է նաև, որ Սյու Գորդոնը հիանալի մասնագետ է, և որ մեծ ակնածանք է տածում վերջինիս հանդեպ:
Ավելի ուշ Թրամփը նշել է, որ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնակատար կնշանակվի Ջոզեֆ Մագուայրը՝ ներկայիս Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը: