Էդիկ Մանուկյանը կլքի դատավորի պաշտոնը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանն այսօր տոնելու է իր 65-ամյակը և հրաժեշտ է տալու դատավորի պաշտոնին: Ըստ թերթի` Էդիկ Մանուկյանը Գյումրիում փաստաբանական գրասենյակ է գնել և պատրաստվում է փաստաբանությամբ զբաղվել:
«Ժոդովուրդ»-ի հետ զրույցում դեռևս դատավոր Մանուկյանն ասել է. «Մինչև հունվար ոչնչով չեմ զբաղվելու, առողջական հարցերով եմ զբաղված լինելու, հետո կտեսնենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։