Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը կլքի՞ նախարարի պաշտոնը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Աժ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ հանդիպման էր եկել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը։ Ըստ Այվազյանի, Մովսիսյանի հետ իրենք քննարկում էին գործնական հարցեր։ Հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ, որից հետո, առիթից օգտվելով, մի քանի հարց ուղղեցինք Արմեն Մովսիսյանին.
[b]- Պարոն Մովսիսյան, «Նաիրիտ» գործարանում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ցանկանում էր ներդրումներ կատարել։ Ի՞նչ նորություն կա այդ գործընթացից։[/b]
- Նոր կառավարաթյունը կձևավորվի, կիմանաք։
[b]- Բայց փաստորեն նորություն կա՞:[/b]
- Այո, կա։
[b]- Ոուսները համաձայնե՞լ են ներդրումներ անել։[/b]
- Այո։ Մնացածը կառավարության ձևավորումից հետո հայտնի կլինի։ Ժամանակը կգա, կիմանաք։ Ներդրումներ կլինեն։
[b]- Կմնա՞ք կառավարությունում որպես նախարար։[/b]
- Չեմ կարող ասել, կուսակցությունը կորոշի։
Հ.Գ. Երեկվա հանդիպումը ոմանց հիմք տվեց ենթադրելու, թե Մովսիսյանի փոխարեն կարող է էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվել Վարդան Այվազյանը։ Բայց սա միայն ենթադրություն է»։