39519 դիտում
20:51 06-08-2019
Մինչ վարորդները հայտնվել էին խցանման մեջ, ճանապարհային ոստիկանության ավագ հետաքննիչը օգնության ձեռք մեկնեց մարդատար Газель-ի վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արգիշտի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում շահագործվող մարդատար Газель-ը մի պահ խոտանվում է, ինչի հետևանքով էլ օրվա պիկ ժամին նշված հատվածում երթևեկությունը դառնում է անվերահսկելի, ինչպես ժողովուրդն է ասում՝ կաթվածահար է լինում։
Մինչ խոտանված ավտոմեքենայի վարորդը կահազանգեր Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ինչպես նաև գծատիրոջը, նշված Газель-ը հրելով անվտանգ վայր է տեղափոխում մի քաղաքացի, ում, կարելի է ասել, ոչ մի վարորդ չի փորձում օգնության ձեռք մեկնել։ Հավանաբար, վարորդները տեսնում են, որ մեքենան հրողը հաղթանդամ, առողջ, ամրակազմ տղամարդ է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին, պարզվում է, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանն է, ով, լինելով հանգստի մեջ, օգնության ձեռք է մեկնում անսարք վիճակում գտնվող Газель-ի վարորդին։
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեսախցիկներն արձանագրել են, որ Գ. Կիրակոսյանի գործողությունների արդյունքում կարճ ժամանակում նշված խաչմերուկում խցանումը վերանում է։
[b]Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0474943001565110767721347.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
60422 դիտում
16:46 01-07-2021
ՕՐՎԱ ԿԱԴՐ. ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչն ու ավագ հետաքննիչը ժամանակ չունեն պաղպաղակ համտեսելու