211652_close_icon
views-count17717 դիտում article-date 12:02 12-12-2015

Արարատի ոստիկանության հետաքննիչը Mercedes-ով բախվել է Газель-ին. Газель-ը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, Վանաշեն գյուղի վարչական տարածքում, Ոսկետափ գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Խաչատրյանն իր վարած Mercedes Benz մակնիշի 50 ՍԼ 003 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Սիսավան գյուղի բնակիչ, 49-ամյա Աշոտ Հովսեփյանի վարած Газель մակնիշի 18 ԼՕ 463 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Газель-ը կողաշրջվել է, իսկ 2 վարորդները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Դ. Խաչատրյանն աշխատում է ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում՝ որպես հետաքննության գծով տեսուչ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն հատուկ քննչական կոմիտե: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր