Լուկակուն հրաժարվել է Մանչեսթեր վերադառնալ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մարզվում է «Անդերլեհտի» հետ և չի ցանկանում իր թիմի ենթակայության տակ վերադառնալ:
Օգոստոսի 5-ին նրան նկատել են «Անդերլեհտի» մարզահամալիրում մարզվելիս: Դրան մեծ նշանակություն չեն տվել, քանի որ այդ օրը թիմի բոլոր խաղացողների մոտ հանգստյան օր է եղել:
Սակայն այսօր բոլոր խաղացողները պետք է վերադառնային «ՄՅՈւ»-ի մարզաբազա, սակայն Լուկակուն մնացել է Բելգիայում և շարունակել մարզվել «Անդերլեհտի» հետ:
Բացի այդ, Լուկակուն «Անդերլեհտի» հետ մարզման ժամանակ Joma ֆիրմայի մարզահանդերձանքով է եղել, ինչը «ՄՅՈւ»-ի և Adidas-ի միջև հովանավորչական պայմանագրի խախտում կարող է դիտարկվել:
Լուկակուն հաստատակամ է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նա կարող է տեղափոխվել «Ինտեր», քանի որ թիմի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավոր նպատակն է համարվում: Բացի այդ, նա կարող էր «Յուվենտուսի» խաղացող դառնալ՝ փոխանակվելով թուրինյան ակումբի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ: Սակայն գործարքը խափանվել էր, քանի որ արգենտւինացին ֆինանսական մեծ պահանջներ էր ներկայացրել և առանձնապես ցանկություն չունի հեռանալ Իտալիայից:
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Լուկակուին վաճառել 85 մլն եվրոյով և մտադիր չէ նրան փոխարինող գտնել:


