«Էվերթոնի» սեփականատեր. Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց աֆրիկյան վուդուի պատճառով
«Էվերթոնի» սեփականատեր Ֆարադ Մոշիրին պատմել է ակումբից հարձակվող Ռոմելու Լուկայի հեռանալու մասին՛
«Երկու տարի չարչարվեցի, որպեսզի պահեմ Լուկակուին: Նախորդ ամռանը մենք նրան ավելի լավ պայմաններ առաջարեցինք, քան՝ «Չելսին», բայց նա պարզապես չէր ցանկանում մնալ:
Այն ժամանակ նա ցանկանում էր խաղալ «Չելսիում»: Չեք հավատա, թե ինչ պայմաններ էինք նրան առաջարկում: Նրա գործակալը եկավ մեր մարզաբազա՝ պայմանագիր կնքելու: Սակայն հանդիպման ժամանակ Ռոմելուն զանգահարեց մորը, որը ուխտագնացություն էր կատարել Աֆրիկա, և մայրն ասել էր, թե վուդու գուշակի մոտ է եղել, և վերջինս պնդել է, որ Լուկակուն պետք է տեղափոխվի «Չելսի»:
Ի՞նչ կարող էի անել: Դրանից հետո նա մեկնեց Լոս-Անջելես և այլևս չվերադարձավ: Մտքերով նա արդեն ուրիշ տեղ էր», ասել է Մոշիրին:
Հիշեցնենք, որ 2017-ին «Էվերթոնը» Լուկակուին 100 մլն ֆունտի դիմաց՝ ներառյալ պարգևավճարները, վաճառեց «Մանչեսթեր Յունայթեդին»: